Լեւոն Արոնյանը հաղթանակով է սկսել Champions Showdown մրցաշարը (տեսանյութ)
Չորս տուրից հետո աղյուսակը գլխավորում են Սոն ու Վաշյե-Լագրավը: Սենթ Լուիսում (ԱՄՆ) մեկնարկեց Champions Showdown անվանումը կրող շախմատի խոշոր մրցաշարը, որի մրցանակային հիմնադրամը կազմում է 250 հազար դոլար: Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովից բացի այստեղ հանդես են գալիս նաեւ եւս 9 հայտնի շախմատիստ, այդ թվում Լեւոն Արոնյանը: Մասնակիցները նախապես բաժանվել են 5 զույգերի, որոնք կանցկանեն Ֆիշերի շախմատի 6 արագ եւ 14 կայծակնային պարտիա: Առաջին չորս պարտիաներից հետո մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են ամերիկացի Ուեսլի Սոն եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Լեւոն Արոնյանը կուբացի Լենիոր Դոմինգեսի հետ մրցամարտը սկսեց հաղթանակով, սակայն չորրորդ պարտիայում պարտվեց եւ մրցակցին թույլ տվեց հավասարեցնել հաշիվը՝ 2:2: Հավասարություն է տիրում նաեւ Գարի Կասպարով – Վեսելին Թոփալով եւ Հիկարու Նակամուրա - Պյոտր Սվիդլեր զույգերում: Այսօր տեղի կունենան հաջորդ 4 պարտիաները: