20-ամյա թենիսիստուհին անտարբեր չի թողել Պելեին
Ֆուտբոլի արքա Պելեն ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսակային շնորհավորել է ԱՄՆ բաց առաջնությունում հաղթելու կապակցությամբ: «Որոշ մարզիկներ դառնում են պատմության մի մասը: Իսկ ոմանք իրենք են պատմություն կերտում: Շնորհավորում եմ Նաոմի Օսակային այն բանի համար, որ ինքը Ճապոնիայի առաջին ներկայացուցիչն է, որը հաղթեց թենիսի Մեծ սաղավարտի մրցաշարում», - իր թվիթերյան էջում գրել է Պելեն: Նշենք, որ 20-ամյա ճապոնացի թենիսիստուհին ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչում 2:0 հաշվով հաղթել է նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսին: Հանդիպումը սկանդալային ավարտ էր ունեցել, քանի որ ամերիկացի թենիսիստուհին խաղի ընթացքում վիրավորել էր աշտարակի մրցավարին՝ նրան մեղադրելով սեռական խտրականության մեջ: Դրա, ինչպես նաեւ թնեիսի ռակետը կետրելու համար Սերենա Ուիլյամսը տուգանվել է 17 հազար դոլարով: