Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարապետ Չալյանը եզրափակիչում կրկին հաղթեց Արսեն Ջուլֆալակյանին

Սպորտ
a1borba-909

Լեհաստանում ավարտված ըմբշամարտի միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը եւս մեկ ոսկե մեդալ նվաճեց:   Ինչպես նշել էին, 77կգ քաշային կարգում եզրափակիչ էին մտել մեր թիմի երկու անդամները՝ Արսեն Ջուլֆալակյանն ու Կարապետ Չալյանը: Այդ տարի երկու ըմբիշների միջեւ կայացած երրորդ մրցամարտը կրկին ավարտվեց գյումրեցի մարզկի հաղթանակով՝ 3:1: Կարապետ Չալյանը երրորդ ոսկե մեդալը նվաճեց Հայաստանի համար, իսկ Արսեն Ջուլֆալակյանը թվով երրորդ արծաթը բերեց մեր թիմին: Մինչ այդ իրենց եզրափակիչ գոտեմարտերը տանուլ էին տվել 60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանն ու 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը, ընդ որում վերջինս պարտվեց իր հայրենակցին, Լեհաստանը ներկայացնող Գեւորգ Սահակյանին: