Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայք (Հայկազունների)» ուղերձը հայությանը (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-17

Մեր խոսքն ուղղված չէ միայն երևանցուն, այլ նաև՝ հային: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի ավագանու ընտրությունների մասնակից «Հայք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Գեւորգ Հովսեփյանը:   «Այսօր մենք մի կողմ ենք դրել մեր արժեհամակարգը և ապրում ենք օտար երկրների կողմից մեզ թելադրված, նախագծած հաշվարկներով: Արհամարհվում էր մեր ողջ արժեհամակարգը, առ այսօր մենք հնարավորություն չէինք ունենում այս կամ այն ձևով արտահայտլու մեր կարծիքը, միշտ բլոկներ էին դրվում մեր առաջ: Այս հեղափոխությունը հնարավորություն տվեց մեզ, և մենք պարտավոր զգացինք մասնակցել ընտրություններին»,- ասաց Գեւորգ Հովսեփյանը:   «Հայք» կուսակությունների դաշինքի մեջ ներառված են «Հայք» կուսակցության անդամներ, «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցության անդամեր, անկուսակցականներ և  տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ:  «Հայք» կուսակցության ներկայացուցիչները նշեցին, որ  Հայ ժողովրդի հետ կապ չունեն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, և  հայ ժողովուրդը չի կարող առաջնորդվել ամեն գնով  թեթեւ հաճույք ստանալու  միջոցներին, ինչպիսին է մարիխուանան:   «Մենք պարտավոր ենք հասկանալ, որ եթե ուզում ենք լավ աշխատի կոյուղին, տրանսպորտը, ջրահեռացման համակարգը, քաղաքաը մաքուր լինի, բայց ունենք մի քաղաք որը չի կարողանում իր զավակներին բացատրել՝ ով է մարդը, ինչո՞ւ  է նա աշխարհ գալիս, և ինչո՞վ է ձեռք բերում նոր կյանք մտնող բերկրանքը, ապա  մենք կունենանք նոր կյանք մտնող երիտասարդական ողբերգությունների շղթա»,- ասաց Գեւրգ Հովսեփյանը:   Ըստ դաշինքի անդամների՝ նրանք ընդդիամդիր դաշտ ձևավորելու մտադրություն չունեն:   «Մենք ընդամենը ցանկանում ենք ստեղծել երկրում ազգային մտածելակերպի, ազգային արժեհամակարգի շուրջ համախմբման կենտրոն: Երևանը հայության մայրաքաղաք է,  որի շուրջ պետք է հավաքվի հայությունը: Ամեն ինչ Երևանում է հունցվում և ձևավորվում: Եթե Երևանը չդարձավ այդ հայության ինքնության կենտրոնը, ապա մենք դարձյալ դատապարտված ենք և կընթերցենք մեր դժբախտությունների շարքը»,- ավելացրեց Գեւորգ Հովսեփյանը:   Ավելին՝ տեսանյութով: