Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թբիլիսիում բուժվող մեր երկու քաղաքացիներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. նախարար (տեսանյութ)

Հասարակություն
arsen-torosyan

«Քիչ առաջ այցելեցի ավտովթարի հետևանքով Թբիլիսիի հիվանդանոցներում բուժվող մեր երկու քաղաքացիներին։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուսի վիճակը՝ կայուն ծանր։ Բուժող բժիշկների, Վրաստանի առողջապահության նախարարության և Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցների հետ քննարկումների արդյունքում որոշվեց երկու պացիենտներին էլ մոտ օրերս տեղափոխել Երևան և բուժումը շարունակել տեղում։ Հետագայում լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք նրանց առողջական վիճակի վերաբերյալ»,-իր ֆբ-յան էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: