A
A
Հենրիխ Մխիթարյանը Ադրբեջանի պատճառով բաց կթողնի խաղը
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավանաբար բաց կթողնի ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի մեկ հանդիպումը: Նրա թիմը՝ Լոնդոնի «Արսենալը», այսօր կայացած վիճակահանության արդյունքներով ընդգրկվել է E խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն պորտուգալական «Սպորտինգը», ուկրաինական «Վորսկլան» եւ ադրբեջանական «Ղարաբաղը»: Հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած ոչ բարիդրացիական հարաբերությունները, Հենրիխ Մխիթարյանը միանշանակ բաց կթողնի «Ղարաբաղի» հետ արտագնա հանդիպումը: