A
A
Մարինա Խաչատրյանը ու եւս 3 հոգի դուրս են եկել «Երկիր Ծիրանի»-ից
«Երկիր ծիրանի» կուսակցության մի քանի անդամներ հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ դուրս են գալիս կուսակցությունից: Հարգելի գործընկերներ, Հայտնում ենք Ձեզ, որ ներքոստորոգրյալ անձանցով որոշում ենք կայացրել դուրս գալ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ցուցակից։ Որոշման համար պատճառ են հանդիսացել Մեր գնահատմամբ խոսքի և գործի անհամապատասխանությունը։ Շնորհակալ ենք «Երկիր Ծիրանի» կուսակցության բոլոր անդամներին և լրագրողական աշխարհին համատեղ հետաքրքիր աշխատանքի համար։ Հարգանքներով` Մարինա Խաչատրյան Խաչատուր Շահբազյան Կոնստանտին Ղարիբյան Աստղիկ Պետրոսյան