A
A
«Փյունիկն» զիջեց «Բանանցին» եւ առաջին պարտությունը կրեց առաջնությունում
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում կայացան 6-րդ տուրի վերջին երկու հանդիպումները: Մրցաշարի միանձնյա առաջատար Երեւանի «Փյունիկը» հյուրընկալվելիս տանուլ տվեց «Բանանցին»՝ 2:4, չնայած խաղի ընթացքում երկու անգամ առջեւում էր հաշվի մեջ: Սա փյունիկցիների առաջին պարտությունն է ընթացիկ առաջնությունում: Առաջատարի սայթաքումից անմիջապես օգտվեց նրան հետապնդող Վանաձորի «Լոռի ՖԱ» թիմը, որը սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց Երեւանի «Արարատին», վաստակեց 10 միավոր և մեկով առաջ անցավ «Փյունիկից»: Մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղը 7 միավորով զբաղեցնում է «Բանանցը»: Առաջնության հաջորդ, 7-րդ տուրը, տեղի կունենա սեպտեմբերի 1-ին: