Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անգելա Մերկելը ժամանեց Հայաստան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
m

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օդանավակայանում դիմավորեց Գերմանիայի  Դաշնային Հանրապետության  կանցլեր Անգելա Մերկելին։  Կարճ արարողակարգից հետո բարձրաստիճան հյուրը իր պատվիրակության և Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ ուղղություն վերցրեց դեպի Ծիծեռնակաբերդ, որտեղ Անգելա Մերկելը ծաղկեպսակ է դնելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։   Այցի շրջանակներում կայանալու են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ:  Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: Այցելության շրջանակներում կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: