Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանության զորքերը մեկնում են սահման՝ ծառայելու. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled8

Օգոստոսի 23-ին ՀՀ ոստիկանության ներքին զորքերը մեկնեցին սահման՝ ծառայելու։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նրանց ճանապարհելու հանդիսավոր արարողությանը: «Ոստիկանության զորքերը այսօրվանից հայ-ադրբեջանական սահմանին կիրականացնեն մարտական հերթապահություն, փոխարինելով ժամկետային զինծառայողներին»,--իր ֆբ-յան էջում ուղիղ միացմամբ ասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ  արդեն շնորհակալություն է հայտնել ոստիկանության զորքերի ծառայողներին, նրանց հարազատներին՝ կարևոր առաքելությունը իրականացնելու պատրաստակամության համար: Ըստ լուրերի՝ ոստիկանները 15-օրյա հերթափոխով կգործուղվեն Արցախ, այդ օրերի համար նաեւ հավելավճար կստանան։