Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վերջին անգամ մաքուր մենք եղել ենք 1913թ., երբ իմաստ չկար կեղծելու» (տեսանյութ)

Հասարակություն
gini

Թավշյա հեղափոխությունից հետո ալկոհոլային խմիչքների՝ գինու, կոնյակի, վիսկու, գարեջրի արտադրության եւ արտահանման ոլորտներում, կտրուկ նվազել են կոռուպցիոն մեխանիզմները, կազմակերպությունների թիվը: Ասում է՝ Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը: «Շուկան մաքրվել է, չկա այն հիմքը, բազիսը, որը թույլ կտար արտադրել եւ արտահանել կեղծ կոնյակ: Վերջին հարյուր տարվա ընթացքում  առաջին անգամ, հնարավորություն ենք ունենում, որպեսզի մենք լրիվ հրաժարվենք կեղծ արտադրանքից։ Վերջին անգամ մաքուր մենք եղել ենք 1913թ, երբ իմաստ չկար կեղծելու: Հետո մի լուսավոր ժամանակ էլ եղավ՝ Դաշնակցության ղեկավարման ժամանակ, հետո համաշխարհային պատերազմ, վայրիվերումներ, որն ավարտվեց մեկ-երկու ամիս առաջ»,-նշեց Ավագ Հարությունյանը: