Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտզալի կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային

Սպորտ
2IxqyoIzBq4TUq2mdHTkXhgDvo

Օգոստոսի 21-ին Մոլդովայում մեկնարկեց ֆուտզալի կանանց Եվրոպայի առաջնության նախնական փուլը: Ֆուտզալի կանանց Հայաստանի հավաքականն առաջին խաղում հանդիպեց Մոլդովայի ընտրանու հետ և հաղթեց 1:0 հաշվով: Մեր հավաքականի կազմում աչքի ընկավ Անի Կարապետյանը:
Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի օգոստոսի 22-ին Բելառուսի հավաքականի հետ: Հիշեցնենք, որ հաջորդ փուլի ուղեգիրը կնվաճի միայն խմբի հաղթողը: