Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ՉԻ ՀԱՍՑՐԵԼ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ամենայն հավանականությամբ բաց կթողնի հունիսի 6-ին Լեհաստանի հետ կայանալիք հանդիպումը: Ռոմանը Ղազախստան-Հայաստան խաղից առաջ ջերմել էր եւ մարզիչները նրան ընդ•րկել էին պահեստայինների շարքում:

Սպասվում էր, որ փորձառու դարպասապահը, որը •տնվում է լավ մարզավիճակում, կմասնակցեր Լեհաստանի հետ խաղին, սակայն այսօր առավոտյան կայացած Հայաստանի հավաքականի մարզումը Բերեզովսկին բաց է թողել, քանի որ դեռ չի հասցրել առողջանալ:

Բերեզովսկուն կփոխարինի Գեւոր• Կասպարովը, որը հաջող հանդես եկավ Ղազախստանի հետ մրցավեճում: Որպես 2-րդ դարպասապահ երեկ ազ•ային թիմ է հրավիրվել «Միկայի» դարպասապահ Մայիս Ազիզյանը:

Հայաստան-Լեհաստան հանդիպումը բաց կթողնի նաեւ մեր թիմի առանցքային կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը, որը ղազախների հետ մրցավեճում ստացավ իր 2-րդ դեղին քարտը ընթացիկ ընտրական փուլում եւ որակազրկվեց 1 խաղով: Փոխարենը խաղադաշտ կվերադառնան Կարեն Դոխոյանը եւ Լեւոն Պաչաջյանը:

Վերջինս նախորդ մրցավեճում որակազրկված էր, իսկ Դոխոյանը վնասվածք ուներ: