Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պավել Մանուկյանը վատառողջ է, հնարավոր է նիստը հետաձգվի

Քաղաքականություն
dataran

ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրվող Սասնա ծռերից՝ կալանքի տակ գտնվողներին,  այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան չեն տեղափոխել։  Դատարանը հայտարարեց, որ Պավել Մանուկյանը վատառողջ է, և եթե նրան տեղափոխել չստացվի մյուս ամբաստանյալներին էլ չեն տեղափոխի։ Այժմ ընդմիջում է հայտարարված, եթե Պավել Մանուկյանին տեղափոխելն անհնարին լինի, ապա նիստը չի կայանա։ Քիչ առաջ պաշտպան Տիգրան Եգորյանը փաստաթուղթ ներկայացրեց, որի համաձայն Պավել Մանուկյանը դեմ չէ, որ քննությունը շարունակվի առանց իր մասնակցության։ Այնուամենայնիվ դատարանը որոշեց հետաձգել նիստը: Այն կշարունակվի ուրբաթ օրը։