Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր ստեղծվող կուսակցությունը աջակցելու է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
shirinyan

Հայաստանյան կուսակցությունների շարքը համալրվեց եւս մեկով՝ Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական  կուսակցություն(ՀՔԺԿ)։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը կուսակցության նախաձեռնող խմբի անդամները հայտնեցին, որ իրենք աջակողմյան ուժ են լինելու։ «Սա կրոնական կազմակերպություն չէ, բայց սա եկեղեցու, Էջմիածնի դավանանքի փիլիսոփայություն է։ Մեր տեղը աջ կենտրոնում է։ Մենք պաշտպանելու ենք թավշյա հեղափոխության առաջնորդի տեսակետները։ Համագործակցելու ենք Նիկոլ Փաշինյանի հետ։ Որոշ իմաստով այս կուսակցությունը պահպանողական է, որոշ իմաստով լիբերալ է»,- ասաց քաղաքագետ, կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Լեւոն Շիրինյանը։ Շիրինյանը վստահեցրեց, որ իրենց դիրքորոշումը Արցախի հարցում մեկն է. «Որեւէ զիջում չենք հանդուրժելու»։ ՀՔԺԿ նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ, իրավագիտության թեկնածու Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ կուսակցության նպատակը սոցիալական կենսամակարդակի բարձրացումն է։ Լեւոն Շիրինյանը հայտարարեց, որ եթե իրենք խորհրդարան չանցան, ապա հեղափոխություն կանեն։ Իրենց առաջին վեհաժողովը կկայանա սեպտեմբերի 15-ին։ ՀՔԺԿ կուսակցության խորհրդանիշը նոյան սպիտակ աղավնին է։