A
A
Կրասնոյարսկում 18 մարդ է զոհվել Ми-8 ուղղաթիռի վթարի հետևանքով (տեսանյութ)
Կրասնոյարսկում 18 մարդ է զոհվել Ми-8 ուղղաթիռի կործանման հետևանքով: Նավթահորատողներին տեղափոխող ուղղաթիռը պատկանում էր Utair ընկերությանը: Նախնական տվյալներով՝ թռիչքի մեկնարկին ուղղաթիռը հպվել է արդեն թռիչքը սկսած մեկ այլ ուղղաթիռի: Երկրորդ Ми-8-ի անձնակազմը ստիպված նետել է ուղղաթիռի բեռներն ու վայրէջք կատարել: Երկրորդ ուղղաթիռի ուղևորակազմը չի տուժել: Երկու ուղղաթիռները ենթադրաբար թռիչք էին իրականացնում առանց կարգավարի հրահանգների: Աղետի փաստով քրեական գործ է հարուցվել: Վեստի ռու-ի փախանցմամբ, զոհվածների մարմինների տեղափոխումն իր վրա է վերցրել նավթային ընկերությունը։ Իդեպ զոհվածները Սիբիրից են, որոնք եկել էին նավթահորատման աշխատանքներին մասնակցելու նպատակով, որը պետք է տևեր մեկ ամիս։