Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոսկե և բրոնզե մեդալներ՝ ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան  օլիմպիադայից

Հասարակություն
medal1

Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Ռուսաստանի Իննոպոլիս քաղաքում տեղի  ունեցած «Ինֆորմատիկա»  առարկայի Եվրոպայի պատանեկան 2-րդ օլիմպիադայից (European Junior Olympiad in Informatics) Հայաստանի թիմը վերադարձել է երկու մեդալով: «Քվանտ» վարժարանի աշակերտ (9-րդ դասարան)  Ալեքսանդր Աբելյանը  նվաճել է ոսկե, իսկ Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սան (9-րդ դասարան) Էմիլ Կոստանյանը՚  բրոնզե մեդալ: Օլիմպիադային մասնակցել են  եվրոպական 21 երկրների մինչև 15 տարեկան 80 մասնակիցներ:  Հայաստանի թիմը, որը ներկայացված է եղել երկու մասնակցով, ղեկավարել է Երևանի պետական համալսարանի դասախոս Արմեն Անդրեասյանը: