Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոջեր Ֆեդերերի խոստովանությունը

Սպորտ
a1federer-1

Շվեյցարացի աշխարհահռչակ թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը պատմել է, թե ում հետ կցանկանար հանդես գալ զուգախաղերում:   «Հավանաբար այդ թենիսիստները կլինեին Ջոն Մաքինռոյն ու Ստեֆան Էդբերգը: Նրանք շատ լավ էին խաղում ցանցի մոտ, բացի այդ իսկական մարտիկներ էին եւ հաղթողներ: Եթե խաղայի նրանց հետ, ապա շատ բան կսովորեի իրենցից», - ասել է անվանի թենիսիստը:   Ռոջեր Ֆեդերերը զուգախաղերում անցկացրել է 218 հանդիպում, որոնցից միայն 129-ում է հաղթանակ տարել: Նա զույգ թենիսիստների դասակարգման աղյուսակում միայն մեկ անգամ է բարձրացել 24-րդ հորիզոնական: Դա տեղի է ունեցել 2003 թվականին: