Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի շախմատիստներն առաջատարների թվում են

Սպորտ
a1chess-19.07.

Հայաստանի հավաքականի նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը հանդես է գալիս արագ շախմատի Չեխիայի բաց առաջնությունում: Չորս տուրից հետո մեր գրոսմայստերը վաստակել է 3,5 միավոր եւ բաժանում է 5-10-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը 4-ական միավորով գխավորում են հինգ շախմատիստներ, այդ թվում Ռուսաստանը ներկայացնող հայազգի գրոսմայստեր Դավիթ Պարավյանը:   Հայաստանի մեծ թվով շախմատիստներ մասնակցում են Փոթիում անցկացվող Նանա Ալեքսանդրիայի գավաթի խաղարկությանը: Յոթ տուրից հետո աղյուսակը միանձնյա գլխավորում է վրացի գրոսմայստեր Լեւան Պանցուլայան, որն ունի 5,5 միավոր: Ապա հոջորդում են 7 շախմատիստ, որոնք առաջատարից ետ են մնում կեսական միավորով: Դրանց թվում են նաեւ մեր հայրենակիցներ Տիգրան Կ. Հարությունյանը եւ Գեւորգ Հարությունյանը: Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր: