Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էդվարդ Գրիգորյանը  ՊՊԾ գնդում  կրակոց չի արձակել». պաշտպան

Քաղաքականություն
0e2ca334f8e320eb7548af99d416386a

«Սասնա Ծռեր» զինված խմբի անդամ Էդվարդ Գրիգորյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ Էդվարդ Գրիգորյանը  երկու տարի առաջ   ՊՊԾ գնդում պատահական կրակոց չի արձակել. «Փաստը մնում է փաստ, որ Էդվարդ Գրիգորյանը ոչ մի կապ չունի ՊՊԾ գնդի գրավման օրերին որևէ անձի ստացած որևէ վնասվածքի հետ»,-ասաց փաստաբանը:  Հարցին՝ ինչու այսօր Պավել Մանուկյանը հայտարարեց, որ «Սասնա Ծռերի» անդամ  Արմեն Բիլյանին սխալ մեղադրանք է առաջադրվել. «Ոստիկանի ուղղությամբ պատահական կրակողը Արմեն Բիլյանը չէ: Պատահական կրակոցով ձեռքից վիրավորված մարդը, որը հետո արյան վարակով մահացավ, այդ պատահական կրակոցի հեղինակը իմ մարտական ընկեր,  իմ սիրելի ընկեր Էդվարդ Գրիգորյանն է, որի համար մեղադրվում է Արմեն Բիլյանը: Խնդրում եմ՝ վերականգնեք արդարությունը»,-ասաց Պավել Մանուկյանը:  Երվանդ Վարոսյանն ասաց, որ   այդ հարցին հնարավորություն չունի պատասխանելու, քանի որ հայտարարության հեղինակը ինքը չի. «Նման հայտարարության պատճառների մասին կարող է պարզաբանում տալ միայն Պավել Մանուկյանը»: