Դավիթ Տոնոյանը դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակին ՀՀ քաղաքացու վերադարձի համար (տեսանյութ)
Դավիթ Տոնոյանը դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի վերադարձի համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նշենք, որ այսօր՝ հուլիսի 15-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց՝ իբրև Ղազախի ուղղությամբ ադրբեջանական կողմը ձերբակալել է հայ դիվերսանտի, ով ներկայանում է որպես Կարեն Ղազարյան (ծնված 1984 թ.): Հակառակորդը հրապարակել է նաև նրա լուսանկարը։ «ՀՀ ՊՆ ը պաշտոնապես հայտատրում է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ երում։ Միաժամանակ նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիսանալով Գերիների պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժովի նախագահ դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։ Նշենք նաև, որ ԿԽՄԿ Երևանյան գրասենյակը զգուշացված է Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ»,- գրել է նա։