Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Յուվենթուսը» բացառություն չի անի Ռոնալդուի համար (տեսանյութ)

Սպորտ
a1ronaldo-1

  Թուրինի «Յուվենթուսը» երկրպագուներին չի ներկայացնի թիմի նորեկ Կրիշտիանու Ռոնալդուին: Այդ մասին հայտնում է իսպանական AS թերթը: Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, 33-ամայա պորտուգալացի հարձակվողը Թուրին է ժամանելու հուլիսի 16-ին: Ռոնալդուն նախ բժշկական հետազոտություն կանցնի, ապա կմասնակցի մամուլի ասուլիսին: Իսկ ահա ֆուտբոլիստի շնորհանդեսը կանցնի փակ դռների ետեւում, քանի որ ակումբն իր պատմության մեջ նոր ֆուտբոլիստներին երբեք չի ներկայացրել երկրպագուներին, եւ չի պատրաստվում բացառություն անել նաեւ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի համար: Թերթը հիշեցրել է, որ 2009 թվականին Մադրիդի «Ռեալի» կողմից կազմակերպված շնորհանդեսին «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտ էին եկել արքայական ակումբի 90 հազար երկրպագուներ: