Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահն ընդունել է շվեդ ճանաչված կինովավերագրողների

Պաշտոնական
naxagah2

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է շվեդ ճանաչված կինովավերագրողներ ամուսիններ Պեո Հոլմքվիստին եւ Սյուզան Խարդալյանին, ինչպես նաեւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համահիմնադիր Հարություն Խաչատրյանին: Ողջունելով հյուրերին՝ Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել նրանց ստեղծագործական հետաքրքրությունը հայոց պատմության ու մշակույթի նկատմամբ, որի շնորհիվ նաեւ Հայոց ցեղասպանության թեման լայն արձագանք է ստացել Շվեդիայի քաղաքական եւ հասարակական շրջանակներում: Անվանի կինովավերագրողները Հանրապետության նախագահին նվիրել են Հայոց ցեղասպանության մասին պատմող «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի տեսասկավառակը: