Կապանի քաղաքապետը հրաժարական է տվել. նրան թույլ չեն տալիս դուրս գալ աշխատասենյակից (տեսանյութ)

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարական է տվել։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիների հանդիպման մեկնարկին միջադեպ էր տեղի ունեցել, երբ հարցին փորձել էր պատասխանել Կապանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը, քաղաքացիները սկսել էին սուլել եւ թույլ չէին տվել խոսել։
17։30-ին արտահերթ ավագանու նիստ էր նշանակված՝ հրաժարականը քննարկելու համար։
Կապան համայնքի վարչական ղեկավարները բոյկոտեցին ավագանու նիստը և քաղաքապետին թույլ չէին տալիս դուրս գալ աշխատասենյակից:
Նրանք, եւ համայնքապետարանի աշխատակիցները ասում էին, որ բոլորն արդեն աշխատանքից ազատման դիմումները գրել են,եթե համայնքապետը դուրս գա իրենք էլ դուրս կգան։ Նիստը չկայացավ։
Ավագանու ներկա անդամները որոշեցին լսել նաև իրենց բացակա 5 անդամների կարծիքը և երկուշաբթի ժամը 16:00-ին հայտնել վերջնական որոշումը։
Թեև ներկաների մեծամասնությունն ասաց, որ հարգում է համայնքապետի որոշումը և կողմ կքվեարկի։