Մունդիալ-2018. Բուքմեյքերները չեն հավատում Ռուսաստանի հավաքականին
Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ փուլի խաղերից առաջ բուքմեյքերները նոր գործակիցներ են սահմանել մրցաշարի մասնակիցների համար: Ըստ նրանց չեմպիոն դառնալու ամենաշատ հնարավորություն ունի Բրազիլիայի ընտրանին, որի հաղթանակը գնահատել են 4.00 գործակցով: Թեկնածուների առաջին եռյակում ընդգրկվել են նաեւ Անգլիայի եւ Ֆրանսիայի հավաքականները (5.25 գործակից): Ապա հաջորդում են Բելգիայի եւ Խորվաթիայի ազգային թիմերը (7.50): Իսկ ահա աշխարհի առաջնության կազմակերպիչ երկրի՝ Ռուսաստանի հավաքականը, 20.00 գործակիցով գտնվում է նախավերջին հորիզոնականում: Ռուսներից ավելի ցածր շանսեր ունեն միայն շվեդները՝ 26.00 գործակից: Նշենք, որ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ խաղերը տեղի կունենան հուլիսի 6-ին եւ 7-ին: Առաջին օրը կկայանան Ուրուգվայ - Ֆրանսիա եւ Բրազիլիա – Բելգիա հանդիպումները: Շաբաթ օրը Անգլիան կհանդիպի Շվեդիայի, իսկ Ռուսաստանը՝ Խորվաթիայի հետ: