Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահը

Կարևոր լուրեր Սպորտ
sport-handbol

Կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը: Այդ մասին հայտնում է ֆեդերացիայի ֆեյբուքյան էջը: Սարգիս Գրիգորյանը ծնվել է 1954 թ. մարտի 16-ին Թբիլիսիում: 1970-ին ավարտել է Երեւանի թիվ 78 դպրոցը, իսկ 1974-ին Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Նա երկար տարիներ զբաղվել է հանդբոլով, հանդես է եկել Հայաստանի հավաքականի կազմում: Եղել է Հայաստանի բազմակի չեմպիոն (1974-76թթ), ճանաչվել հանրապետության հանդբոլի լավագույն դարպասապահ: Սարգիս Գրիգորյանը 2002 թվականից Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահն էր: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին` Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: