A
A
Ռոջեր Ֆեդերերը 20 տարի անընդմեջ Ուիմբլդոնում է
Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, որը չեմպիոնի իրավունքով կմասնակցի թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի բացման խաղին, 20-րդ տարին անընդմեջ հանդես կգա Համաանգլիական թենիսի ակումբի կորտերում: Մինչ այդ, 20 անգամ Ուիմբլդոնում առանց ընդմիջման խաղացել էր ամերիկացի թենիսիստ Ջիմի Կոնորսը: Իսկ ահա ամերիկահայ թենիսիստ Անդրե Աղասին 21 տարի անընդմեջ մասնակցել է ԱՄՆ-ի բաց առաջնությանը: «Մեծ սաղավարտի» մրցումներում նման կայուն մասնակցություն դեռեւս չի գրանցվել: Հավելենք, որ 2018թ թենիսի Ուիմբլդոնի մրցաշարը մեկնարկելու է հուլիսի 2-ին: Բացման խաղում Ռոջեր Ֆեդերերը կհանդիպի սերբ թենիսիստ Դուշան Լայովիչի հետ: