Եղեգնուտի բնակիչները պահանջում են 34 տարվա գյուղապետի հրաժարականը. Ազատություն (տեսանյութ)
Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում բնակիչները պահանջում են 34 տարվա գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի հրաժարականը։ Գյուղացիները վաղ առավոտից գյուղի գյուղապետարանի մոտ բողոքի ակցիա են իրականացնում։ «30 տարի և ավել աշխատում է, աշխատել է տարբեր կուսակցությունների հետ, տարբեր կառավարությունների հետ, բոլորը գիտեն, որ էդ կառավարությունը միշտ կոռուպցիայի մեջ է եղել, բնական է, որ իր հետ աշխատողներն էլ պետք է շարունակեին դա, դրա համար չէին կարողանում կառավարել», - ասաց Եղեգնուտի բնակիչներից մեկը։ Մեկ այլ ցուցարար էր հավելեց. - «Ամբողջ գյուղապետն՝ իր անձնակազմով, իր ավագանիներով թալանել է գյուղը, գյուղում էլ ոչինչ չկա՝ գետնի տակից քանդել ամեն ինչ վաճառելով, շինությունները քանդել վաճառելով, էլ բան չկար գյուղի 80 միլիոնանոց բյուջեն էլ թալանեցին», - ասաց մեկ այլ ցուցարար։ Ավելին՝ այստեղ