Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մունդիալ-2018. Բրազիլիան ու Շվեյցարիան մտան հաջորդ փուլ (տեսանյութ)

Սպորտ
a1brazilia-2806

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականը 2018թ աշխարհի առաջնության վերջին խաղում վստահ հաղթեց Սերբիայի ազգային թիմին եւ մտավ փլեյ-օֆֆ:   Մոսկվայում կայացած հանդիպումն անցավ բրազիլացի ֆուտբոլիստների տարածքային առավելությամբ: Արդյունքում, առաջին խաղակեսի 36-րդ րոպեին Պաուլինյոն բացեց հաշիվը, իսկ ընդմիջումից հետո, 68-րդ րոպեին, Տիագո Սիլվան կրկնապատկեց այն:   Սերբիայի հավաքականը միայն երկու դիպուկ հարված կատարեց ամբողջ խաղի ընթացքում, որոնք բրազիլացիների դարպասապահ Ալիսոնը հետ մղեց:   Այդպիսով, Բրազիլիայի հավաքականը 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ, վաստակեց 7 միավոր եւ դարձավ E խմբի հաղթող: Երկրորդ տեղը զբաղեցրեց Շվեյցարիայի ընտրանին, որն այս տուրում գոլառատ ոչ-ոքի խաղաց Կոստա Ռիկայի թիմի հետ՝ 2:2:   1/8 եզրափակիչ փուլում բրազիլացիները կհանդիպեն Մեքսիկայի հավաքականի հետ, իսկ շվեյցարացիների մրցակիցը կլինեն շվեդ ֆուտբոլիստները: