Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը ՈՒԵՖԱ-ի կատեգորիայի նոր մարզադաշտ ունի

Սպորտ
sport-uefa-stadion-27.06.

Երեւանի «Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզադաշտն ՈՒԵՖԱ-ի կողմից 2-րդ կատեգորիայի գնահատական է ստացել: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Դա նշանակում է, որ «Բանանց» թիմը Եվրոպայի լիգայի որակավորման փուլի հանդիպումներն այսուհետ կարող է անցկացնել սեփական մարզադաշտում: Նախկինում ակումբն իր բոլոր միջազգային տնային հանդիպումներն անցկացնում էր Երեւանի  «Հանրապետական» մարզադաշտում: Այդպիսով, Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Սարաեւոյի» հետ առաջին հանդիպումը «Բանանցը» կանցկացնի հուլիսի 11-ին, իր հարկի տակ: Խաղը կսկսի ժամը 17:30-ին: