Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվս մեկ անգամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին

Պաշտոնական
Taron

Երևանի քաղաքապետարանի և Տարոն Մարգարյանի շուրջ օրերս զարգացող իրադարձությունների ֆոնին կցանկանայինք հիշեցնել, որ դեռևս 2013թ. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ), հիմք ընդունելով  hetq.am և ilur.am կայքերի հրապարակումները, դիմում էր ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց (ԲՊԱ) էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով ուսումնասիրել հրապարակումներում առկա տեղեկությունների իսկությունը, համադրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի և եկամուտների հայտարարգրի տվյալները շրջանառվող տեղեկություններին, ինչպես նաև պարզել Տարոն Մարգարյանի առնչությունը մի շարք առևտրային ընկերություններին, այդ թվում`«Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ին և վերջիններիս գործունեության հետ կապված շահերի բախման իրավիճակի առկայությունը: ԲՊԱ էթիկայի հանձաժողովը ԹԻՀԿ դիմումի հիման վրա հարուցել էր վարույթ, սակայն քննության արդյունքում շահերի բախման իրավիճակ, ինչպես նաև հայտարարագրի և իրական գույքի/եկամուտների միջև անհամապատասխանություններ  չեն հայտնաբերվել:  Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն