Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք աչքկապոցի չենք անելու». Արարատ Միրզոյան

Քաղաքականություն
Ararat-Mirzoyan

Վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովն այսօր իրականացրեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ առաջին քննարկումը։ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը քննարկումից հետո լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ հիմանկանում քննարկմնան թեման եղել է նախընտրական քարոզչությունը։ «Որոշակի փուլից հետո մեր հանձնաժողովը կապ կհաստատի խորհրդարանական ձևաչափի հետ և կհասկանա՝ միասնական ջանքերով ինչպես ենք ընդհանուր աշխատանքային ներգրավվածություն ապահովում»,- նշեց Արարատ Միրզոյանը։ Ըստ նրա՝ նպատակն է ունենալ ոչ թե ունենալ օրենսդրական բարեփոխումներ և արդյունքում ունենալ մեկ Ընտրական օրենսգիրք, այլ ունենալ այնպիսի օրենսգիրք, որով հնարավոր կլինի անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնց արդար և ժողովրդավար լինելը կասկած չի առաջացնի հանրության մոտ։ «Կար 2 տարբերակ՝ դնել առավելագույնս կարճ ժամկետներ, այդ կարճ ժամկետներում ինչ հնարավոր է փոխել, և գնալ կարճ ժամանակում ընտրություններ անելու, և կար մի տարբերակ, անել ինչ-որ բան հիմնավոր։ Մենք գնում են ք 2-րդ տարբերակով։ Ժամկետային սահմանափակումներ մեր առջև չենք դրել, հաշվի առնելով ընդհանուր ժամկետային սահմանափակումը, որը դրված է Կառավարության ծրագրում»։ Արարատ Միրզոյանը հաստատեց, որ ընտրությունները կլինեն 1 տարվա ընթացքում, հավելելով՝ «Մենք աչքկապոցի չենք անելու, թույլ չենք տալու անել քարոզչություն ընտրակաշառքի տեսքով և անունը դնել բարեգործույուն, այդպիսի բան այլևս չի կարող լինել նոր Հայաստանում»։