A
A
Լեւոն Արոնյանը հաղթեց Շահրիյար Մամեդյարովին (տեսանյութ)
Փարիզում ընթացող շախմատի Grand chess tour-ի 4-րդ տուրում Լեւոն Արոնյանը մրցեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: Սեւերով հանդես եկող մեր շախմատիստն անհաջող անցկացրեց սկզբնախաղը եւ հայտնվեց անշահեկան վիճակում: Սակայն նա ոչ միայն գրագետ պաշտպանվեց, այլեւ մրցակցին բարդ խնդիրներ առաջադրեց: Արդյունքում, սպիտակները կոպիտ սխալ թույլ տվեցին 31-րդ քայլին, որից հետո սեւերը տիրեցին նախաձեռնությանը եւ հաղթական ավարտի հասցրին պարտիան: Այս հաղթանակից հետո Լեւոն Արոնյանը վաստակեց 6 միավոր եւ Ուեսլի Սոյի հետ սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը: Այսօր նախատեսված 6-րդ տուրում նա կհանդիպի հենց ամերիկացի շախմատիստի հետ: