Արմավիրում քաղաքապետի հրաժարականն են պահանջում. Առավոտ
Այսօր բողոքի ցույց է ընթանում նաեւ Արմավիր քաղաքում: Բողոքի ցույցը սակավաթիվ է, հազիվ մեկ տասնյակ մարդ պահանջում է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականը: Ցույցի կազմակերպիչներն ասացին, որ այսօր երեկոյան քաղաքի կենտրոնական հրապարակում հանրահավաք են անելու. «Մոտ ամիս ու կես ժամանակ կար, որ նրանք հեռանային, բայց չեն հեռացել: Թավշյա հեղափոխությունից հետո սպասում էինք, որ հրաժարական կտային, բայց տեղից չեն շարժվում»: Ըստ «Շանթ» ՀԸ-ի ուղիղ հեռարձակման, ցույցի կազմակերպիչներն անդրադառնալով քաղաքապետի, որպես ընտրովի մարմին պաշտոնանկության անելու անհնարինությանը, ասացին. «Նրանք ոչ լեգիտիմ են, եւ պետք է հեռանան, հրաժարական տան»: Ցույցի կազմակերպիչը հրաժարվեց ներկայանալ, պնդելով՝ «Մենք խոսում ենք ժողովրդի անունից, իմ անունը արդար արմավիրցի է»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով