ՀՀ պաշտոնյաները աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբին. ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիկտոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հանդիպել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարարար Դավիթ Տոնոյանի եւ նախագահ Արմեն Սարգսյանի հետ՝ հունիսի 12-14-ին Երեւան կատարած այցի ընթացքում:
Համանախագահներն ու հայ պաշտոնյաները վերանայել են բանակցությունների կարգավիճակն ու քննարկել են գործընթացն առաջ մղելու առաջիկա քայլերը՝ ներառյալ մոտ ապագայում նախարարների հանդիպումը։ Նրանք նաև մտքեր փոխանակեցին հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում տիրող իրավիճակին՝ ընդգծելով կառուցողական միջավայրի պահպանման անհրաժեշտությունը։
Համանախագահները վերահաստատեցին իրենց հանձնառությունը `օգնելու կողմերին հակամարտությանը խաղաղ լուծում գտնել՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների հիման վրա՝ ներառյալ ուժի չկիրառումը կամ ուժի սպառնալիքը, տարածքային ամբողջականությունը և հավասարությունը ու ժողովուրդների ինքնորոշումը։
Հայաստանի պաշտոնյաները իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի և անձնական ներկայացուցիչի աշխատանքին և իրենց պատրաստակամությունն են հայտնել համանախագահների հովանու ներքո արդյունավետ աշխատանքը շարունակելու մասին: