A
A
Ուղիղ. Լեւոն Արոնյան – Սերգեյ Կարյակին. պայքար մեդալների համար (տեսանյութ)
Բելգիայում ընթացող Grand Chess Tour-ի արագ շախմատի մրցաշարում այսօր կկայանան վերջին երեք տուրերը: Մեր առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը 7-րդ տուրում սպիտակներով կհանդիպի ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինի հետ: Վեց տուրից հետո Լեւոն Արոնյանը 8 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը, իսկ Սերգեյ Կարյակինը 7 միավորով 3-րդ հորիզոնականում է: Լեւոն Արոնյան – Սերգեյ Կարյակին պարտիան կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 16:00-ին: Շախմատասերները այն կարող են դիտել մեր կայքէջում: Հիշեցնենք, որ արագ շախմատի մրցաշարում հաղթանակի համար տրվում է 2, ոչ-ոքիի համար՝ 1 միավոր: