Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիտնականները հաշվարկել են ֆուտբոլի աշխարհի նոր չեմպիոնին

Սպորտ
sport-gitnakan

Գերմանիայի եւ Բելգիայի գիտնականների խումբը մաթեմատիկական հաշվարկների օգնությամբ փորձել է կանխագուշակել, թե որ հավաքականը կհաղթի ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունը: Ըստ նրանց, գլխավոր ֆավորիտը Իպանիայի հավաքականն է, որը բարդ հաշվարկների արդյունքում ստացել է 17,8 տոկոս: Իսպանացիներից հետո գալիս է Գերմանիայի ընտրանին՝ 17,1 տոկոս: Երրորդ տեղում Բրազիլիայի ազգային թիմն է՝ 12,3 տոկոս: Գիտնականները, սակայն, կարծում են, որ եթե Գերմանիայի հավաքականը կարողանա հաղթահարել 1/8 եզրափակիչ փուլը, ապա նրա շանսերը կմեծանա: Բանն այն է, որ այդ փուլում աշխարհի գործող չեմպիոնին բարդ մրցակից է սպասում, որի արգելքը դժվար կլինի հաղթահարել: Նշենք, որ գիտնականները մաթեմատիկական հաշվարկներ կատարելիս հաշվի են առել բազմաթիվ գործոններ, սկսած երկրների ՀՆԱ-ից մինչեւ թիմերի առանձին ֆուտբոլիստների հասակն ու քաշը: