A
A
Ինչու է ֆուտբոլի Ուրուգվայի հավաքականը 180 կգ թեյ բերել Ռուսաստան
Ֆուտբոլի Ուրուգվայի հավաքականն իր հետ Ռուսաստան է տարել 180 կիլոգրամ պարագվայական թեյ եւ 180 կգ քաղցրավենիք: Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Ինչպես նշում են աղբյուրները, պարագվայական թեյը, ի տարբերություն մյուս տեսակների՝ բավական կազդուրիչ հատկություններ ունի:
Ուրուգվայի ընտրանին ներկայումս պատրաստվում է աշխարհի առաջնությանը, որը կայանալու է Ռուսաստանի 11 քաղաքներում: Ինչ վերաբերում է քաղցրավենիքին, ապա այն պատրաստվում է այովայից ու քաղցր կարտոֆիլից, որը խտացրած կաթ է հիշեցնում:
Նշենք, որ Ուրուգվայի հավաքականը հանդես է գալիս Ռուսաստանի ընտրանու խմբում, այդ պատճառով մշտապես գտնվում է ռուսական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Ուրուգվայցիներն առաջին խաղը կանցկացնեն հունիսի 15-ին, Եգիպտոսի հավաքականի հետ:
