Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանն այցելել է պանթեոն

Պաշտոնական
001-3

Պետական, քաղաքական գործիչ, երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա առթիվ Հայաստանի Հանրապետական Կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և կուսակցության այլ անդամների հետ միասին այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն, հարգանքի տուրք մատուցել անվանի գործչի հիշատակին: Տեղում մատուցվել է հոգեհանգստի կարգ և կատարվել խնկարկում: Ներկաները ծաղիկներ են խոնարհել երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն