A
A
Արաս Օզբիլիսը կրկին վերադարձել է «Բեշիկթաշ»
Թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբը հետ է կանչել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին, որն այս ձմռանից վարձավճարով հանդես էր գալիս Տիրասպոլի «Շերիֆում»: Այդ մասին հայտնել է մոլդովական ակումբի պաշտոնական կայքը: Արաս Օզբիլիսը «Շերիֆի» կազմում անցկացրել է ընդամենը 4 հանդիպում: Վերջերս նա վնասվածք էր ստացել, որի պատճառով չկարողացավ մասնակցել Հայաստանի հավաքականի ուսումնամարզական հավաքին եւ ընկերական խաղերին: