A
A
Հենրիխ Մխիթարյանը աշխարհի չեմպիոնների հետ ինքնագրեր է բաժանել
2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական հովանավոր «Ալֆա բանկը» մրցաշարի մեկնարկից առաջ Մոսկվայի իր այցելուների համար հանդիպում է կազմակերպել ֆուտբոլային աստղերի հետ: Դրան մասնակցել են աշխարհի նախկին չեմպիոններ Չավին, Կաֆուն, Լոտար Մաթեուսը, Ջենարո Գատուզոն, Դավիդ Տրեզեգեն, ինչպես նաեւ Դիեգո Ֆորլանն ու Խավիեր Զանետին: Հրավիրվածների մեջ է եղել նաեւ Հայաստանի հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը «Ալֆա բանկի» ներկայացուցիչն է Հայաստանում: Մեր ֆուտբոլիստը աշխարհի չեմպիոնների հետ ինքնագրեր է բաժանել եւ լուսանկարվել է ֆուտբոլասերների հետ: