Լեւոն Արոնյանը կմասնակցի 2018թ Grand Chess Tour-ին
Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը ընդգրկվել է այս տարվա Grand Chess Tour մրցաշարի մասնակիցների թվում: Այդ մասին հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը: Մեր շախմատիստից բացի այստեղ հանդես կգան նաեւ ամերիկացիներ՝ Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, ռուսաստանցիներ՝ Սերգեյ Կարյակինը, Ալեքսանդր Գրիշչուկը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, հոլանդացի Անիշ Գիրին, հնդիկ Վիշվանաթան Անանդը եւ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը: Առաջինը մրցաշարը կմեկնարկի վաղը՝ հունիսի 12-ին, բելգիական Լյովեն քաղաքում: Մասնակցիները նախ մեկ շրջանով կպարզեն հարաբերությունները արագ շախմատում, իսկ հետո կկայանա կայծակնային շախմատի մրցաշարը՝ երկու շրջանով: Հունիսի 20-ին Grand Chess Tour-ը կտեղափոխվի Փարիզ: Երրորդ մրցաշարը կկայանա ամերկյան Սենտ Լուիսում, հուլիսի 11-15-ը, իսկ չորորդը՝ Սինգվիլդում, օգոստոսի 18-28-ը: