Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիայի նախագահը խոսել է Քարիմ Բենզեմայի խնդրի մասին

Սպորտ
a1makron

Ֆուտբոլի 2018 թվականի առաջնությունից առաջ Ֆրանսիայում անընդհատ քննարկում են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմային բացակայությունը ազգային թիմի կազմում: Այդ մասին խոսել է անգամ երկրի նախագահը՝ Էմանուել Մակրոնը: Ահա թե ինչ է ասել նա.   «Ես հանրապետության նախագահն եմ, ոչ թէ հավաքականի գլխավոր մարզիչը: Ես սիրում եմ ֆուտբոլը եւ կարող եմ կարծիք հայտնել, սակայն թիմի համար պատասխան տալիս է Դիդյե Դեշամը, եւ ես վստահում եմ նրան: Ոչ մեկը չի կասկածում, որ Բենզեման լավ է խաղում Իսպանիայում եւ չեմպիոնների լիգայում: Սակայն պատահում է նաեւ այնպես, որ նույնիսկ տաղանդավոր խաղացողը փչացնում է թիմի ներսում եղած մթնոլորտը», - նշել է Էմանուել Մակրոնը:   Հավելենք, որ Քարիմ Բենզեման Ֆրանսիայի հավաքական չի հրավիրվում 2015 թվականից՝ իր թիմակից Մատյե Վալբուենային շանտաժի ենթարկելու համար: