A
A
«Փյունիկը» հրաժարվեց գլխավոր մարզչի ծառայություններից
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն իր մարզչական գործունեությունը կշարունակի Հայաստանի երիտասարդական հավաքականում: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: Արմեն Գյուլբուդաղյանցը կշարունակի աշխատանքն ակումբում արդեն որպես սպորտային տնօրեն: «Փյունիկ» ՖԱ-ն այժմ բանակցություններ է վարում ռուս հայտնի մասնագետ Անդրեյ Տալալաևի հետ: Հունիսի 12-ին պաշտոնապես կհայտարարվի նոր մարզչի անունը: