A
A
«Հյուսիսային Արցախ»-ը պատմում է հայաբնակ, ռուսաբնակ և ադրբեջանաբնակ գյուղերի մասին (տեսանյութ)
Մոսկվայում լույս է տեսել «Հյուսիսային Արցախ» գրքի ռուսերեն տարբերակը։ «Անիվ» հիմնադրամի շնորհիվ գիրքը լույս է տեսել 1000 օրինակով: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի տեղեկացմամբ, գրքի հայերեն տարբերակը տպագրվել էր դեռ 2014-ին, իսկ անգլերենը՝ 2017 թվականին։ Գրքում զետեղված են տվյալներ հյուսիսային Արցախի տարածքում գտնվող « Այս գիրքը Արցախի հարցի լուծման գործում կարող է դրական ֆոն լինել: Սա մի յուրօրինակ զենք է մեր երկրի համար, որն արդեն ունենք»,- ասում է հուշարձանագետը: Գրքի նախահրատարակչական աշխատանքները հովանավորել է ՀՀ Մշակույթի նախարարությունը: Սամվել Կարապետյանը նաեւ հավելեց, որ «Անիվ» հիմնադրամը մտադիր է գրքի առցանց տարբերակը եւս հրապարակել: