Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը գրոսմայստերական ոչ-ոքի արեց Ֆաբիանո Կարուանայի հետ (տեսանյութ)

Սպորտ
a1chess-aronian

Նորվեգիայում շարունակվող Altibox Norway Chess շախմատի սուպերմրցաշարում այսօր տեղի է ունենում 6-րդ տուրը: Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով գրոսմայստերական ոչ-ոքի արեց աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Ֆաբիանո Կարուանայի հետ: Կողմերը շատ արագ փոխանակեցին խոշոր խաղաքարերը եւ արդեն 28-րդ քայլին հաշտություն կնքեցին:  Այդպիսով, մեր շախմատիստը վաստակեց 3 միավոր եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական: Նրան կարող են հավասարվել չորս շախմատիստներ՝ Վիշի Անանդը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան ու Շահրիյար Մամեդյարովը, եթե իհարկե հաղթանակ տանեն այս տուրում: Հաջորդ, 7-րդ տուրը, տեղի կունենա հունիսի 5-ին: Լեւոն Արոնյանն այդ օրը սեւ խաղաքարերով կհանդիպի ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ, որը 2,5 միավոր ունի եւ բաց է թողնում այս փուլը: