A
A
Ուղիղ. Լեւոն Արոնյան – Ֆաբիանո Կարուանա. առանց սխալվելու իրավունքի (տեսանյութ)
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Altibox Norway Chess շախմատի սուպերմրցաշարում այսօր տեղի կունենան 6-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կհանդիպի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Ֆաբիանո Կարուանայի հետ: Հինգ տուրից հետո մեր շախմատիստը 2,5 միավորով բաժանում է 2-3-րդ տեղերը, իսկ ամերիկացի գրոսմայստերը 2-ով կիսում է 4-8-րդ հորիզոնականները, սակայն նա մեկ հանդիպում քիչ է անցկացրել: Դա նշանակում է, որ սպիտակները պարզապես սայթաքելու իրավունք չունեն: Լեւոն Արոնյան – Ֆաբիանո Կարուանա սկզբունքային հանդիպումը կմեկնարկի ժամը 18:30-ին: Պարտիայի ընթացքին շախմատասերները կարող են հետեւել նաեւ մեր կայքէջում: