Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հադրութում գայլերը հարձակվել են երեխաների վրա. ԱՀ ԱՆ

Հասարակություն
gayl

Մայիսի 28-ին ժամը 18:20-ին Հադրութի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17:00-ից մինչև ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի համայնքներում գայլը հարձակվել է մարդկանց վրա. տեղեկացնում է Արցախի հանրապետության արտակարգ իրավիճակների ծառայությունը:Գայլի հարցակման հետևանքով անչափահասներ՝ 10-ամյա Տ. Խ.-ն, 4-ամյա Ա. Մ.-ը և 11-ամյա Կ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության:   ......................

Գայլի հարձակումից տուժած երեխաների համար Արցախ է հասցվել անհրաժեշտ հակակատաղության շիճուկը. ԱՆ

Մայիսի 28-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի համայնքներում արձանագրված գայլի հարձակման հետևանքով՝ 3 անչափահաս երեխա, մարմնական վնասվածքներով, ժամը 19:10-ին տեղափոխվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում:

   1. 2008թ. Մեծ Թաղեր գյուղում ծնված Տիգրան Խաչատուրի Խամփերյանը ընդունվել է ազդրի միջին երրորդականի՝ գայլի կծած վերքերով:   2. 2014թ. Մեծ Թաղեր գյուղում ծնված Արինա Վալերիկի Մարգարյանը ընդունվել է դեմքի և գլխի մազածածկ շրջանի՝ գայլի կծած վերքերով:     3. 2000թ. Տումի գյուղում ծնված Կամո Կառլենի Գասպարյանը ընդունվել է դեմքի և աջ սրունքի միջին երրորդականի՝ գայլի կծած վերքերով:     Նույն միջադեպի հետևանքով՝ ժամը 19:45-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հադրութի շրջանային բուժմիավորում է դիմել 1977թ. Տումի գյուղում ծնված Լյովա Սուրենի Արզումանյանը՝ աջ վերին վերջույթի թաթի դրսային մակերեսի քերծված վերքերով:     Տուժածներին ցուցաբերվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, ներարկվել է միանվագ հակափայտացման անատոքսին, ինչպես նաև հակակատաղության պատվաստանյութ, որը կշարունակվի իրականացվել համաձայն ուղեցույցերի` ըստ ժամանակացույցի: Արցախի Առողջապահության նախարարություն