Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատախազը միջնորդեց դատավորին դատապարտել 8 տարվա ազատազրկման

Հասարակություն
ishxan-barsexyan

Քիչ առաջ, խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանին դատախազ Կարեն Բիշարյանը միջնորդեց դապարտել 8 տարվա ազատազրկման։ Նա իր ճառում հիմնավորված համարեց Իշխան Բարսեղյանի մեղքը։ Դատախազը նշեց նաև, որ դատավորի պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ չկան։ Նույն գործով անցնում էր նաև փաստաբան Էլզա Զաքարյանը։ Նա մեղադրվում է կաշառքի միջնորդություն կատարելու մեջ։ Դատախազը միջնորդեց վերացնել Էլզա Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդումը, քանի որ նա ընդունել է իր մեղքը և օգնել գործի բացահայտմանը։ Հիշեցնենք, որ Էլզա Զաքարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրված ստորագրությունը՝ քաղաքից չբացակայելու մասին։ Հաջորդ դատական նիստին պաշտպանական կողմը հանդես կգա ճառերով։