Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաչատուր Գիչյանն ազատ արձակվեց (տեսանյութ)

Հասարակություն
bernatar

«Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվող Խաչատուր Գիչյանն քիչ առաջ ստորագրությամբ ազատ արձակվեց։    Դատավոր Արտուշ Գաբրիելյանը  որոշեց բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքներով՝ Խաչատուր Գիչյանը մոտ 20 հիվանդություն ուներ։ Նա կալանավայրում նույնիսկ սրտի վիրահատության էր ենթարկվել։ Խաչատուր Գիչյանը մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբին բեռնատար տրամադրելու մեջ։ Հենց այդ մեքենայով էին  «Սասնա ծռեր» խմբի անդամները մտել ՊՊԾ գունդ։